Հրապարակվեց: Чт, Ноя 08, 2018
...

Արքայազն Չարլզը իր մասին վավերագրական ֆիլմում պատմել է թե ինչպիսի միապետ է լինելու

Տարածել
Tags

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը, որը հավանաբար կդառնա բրիտանական գահի հաջորդ տիրակալը, իր մասին վավերագրական ֆիլմում պատմել է՝ ինչպիսի միապետ է լինելու:

Ինչպես նկատում է Daily Mail-ը, սա առաջին անգամ է, երբ արքայազնը հրապարակայնորեն խոսում է իր՝ որպես ապագա միապետի մասին:

Հայտնի է, որ Չարլզի 70-ամյակին ընդառաջ նկարահանված ֆիլմում աշխարհի ամենաերկար կառավարող միապետի՝ թագուհի Էլիզաբեթ 2-րդի առաջնեկը խոստովանել է, որ գահը ժառանգելուց հետո ամեն ինչին միջամտող թագավոր չի լինի:

Նա ընդգծել է, որ որպես Ուելսի արքայազն իր վարած ակտիվ հասարակական գործունեությունն ու կյանքը միանգամայն կտարբերվեն միապետի կարգավիճակում կյանքից:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Չարլզը կշարունակի հանրային տարատեսակ արշավներին ու նախաձեռնություններին իր ակտիվ մասնակցությունը, արքայազնն ասել է. «Ո՛չ, չեմ շարունակի: Ես այդ աստիճան ապուշ չեմ: Իհարկե, ես հասկանում եմ՝ միապետ լինելն ինչ է նշանակում ու գիտեմ՝ ինչպես ինձ պետք է պահեմ»:

Աղբյուրը մանրամասնում է, որ «Արքայազն, որդի ու ժառանգ. Չարլզ՝ 70» խորագրով ֆիլմի պրեմիերան կկայանա այսօր երեկոյան:

Մեկնաբանություններ