Հրապարակվեց: Пт, Фев 15, 2019
...

Արցախցի մարզիկներն ուշուի միջազգային առաջնությունից վերադարձել են ոսկե մեդալներով

Տարածել
Tags

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աջակցությամբ արցախցի մարզիկները փետրվարի 8-11-ը մասնակցել են Թբիլիսիյում կայացած ուշուի միջազգային առաջնությանը և գրավել մրցանակային տեղեր:

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աջակցությամբ արցախցի մարզիկները փետրվարի 8-11-ը մասնակցել են Թբիլիսիյում կայացած ուշուի միջազգային առաջնությանը և գրավել մրցանակային տեղեր:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ուշու քունգ ֆուի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանը:

Նա հայտնել է, որ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից և Թուրքիայից առաջնությանը մասնակցել են շուրջ 200 մարզիկ:

Դ. Գրիգորյանի խոսքով՝ Արցախից մասնակցել է 12 մարզիկ, որից 6-ը նվաճել է ոսկե մեդալ, 3-ը՝ արծաթե, իսկ 2 մարզիկ էլ՝ բրոնզե:
«Մեր մարզիկները երկու տարի անընդմեջ Մոսկվայում մասնակցել են ուշուի միջազգային մրցաշարերի և զբաղեցրել պատվավոր տեղեր: Որպես այս տարվա առաջին մրցաշար՝ արդյունքները բավարար են»,-ասել է մարզիչը:
Նա տեղեկացրել է նաև, որ առաջիկայում Հադրութում կազմակերպելու են մրցաշար՝ նվիրված Արթուր Մկրտչյանի ծննդյան 60-ամյակին:
Մեկնաբանություններ