Հրապարակվեց: Пн, Сен 23, 2019
...

Արցախյան հաղթանակը անհնար կլիներ առանց Սփյուռքի հսկայական աջակցության. Նիկոլ Փաշինյան

Տարածել
Tags

Ուզում եմ մի փոքր շրջանցել դիվանագիտական նրբությունները եւ բոլորիդ դիմել այնպես, ինչպես թելադրում է սիրտս ու հոգիս: Այս մասին Լոս Անջելեսում Լոս Անջելեսի Գրանդ Փարքում կայացած հանրահավաքի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ ԱՄՆ-ը մշտապես սատար են կանգնել Հայաստանին ու հայ ժողովրդին: Վարչապետը երաշխտագիտություն հայտնեց ԱՄՆ կոնգրեսին, Կալիֆոռնիայի նմերկայացուցիչների պալատի անդամներին, որոնք իրենց անաչառ գործունեությամբ նպաստել են հայ-ամերիկյան բարեկամական կապերի զարգացմանը, Կալիֆոռնիայի Ներկայացուցիչների պալատին՝ Ցեղասպանությունը ճաչաելու եւ ապրլի 24-ը ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու համար:

Փաշինյանն ընթերցեց Պարույր Սեւակի «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»:

Նա շնորհակալություն հայտնեց ամերիկահայերին, որ նրանք թավշյա հեղափոխության օրերին ամուր կանգնած էին Երեւանի Հանրապետության հրապարակում. «Կապ չունի՝ ձեզնից ով էր ֆիզիկապես ներկա այնտեղ, բայց մենք բոլորս այդ օրերին զգացել ենք ձեր աջակցող շունչը: Մենք միասին ենք կերտել այն հաղթանակը, որը նոր փառք է բերել Հայաստանին ու հայ ժողովրդին: Այսօր ողջ աշխարհը Հայաստանին համարում է ժողովրդավարության հույս եւ այդ հույսը դուք եք կերտել:

Առանց Սփյուռքի Հայաստանը չէր կարող ոտքի կանգնել առանց Սփյուռքի անգնահատելի ամենօրյա աջակցության: Սփյուռքը կանգնել է Հայաստանի մեջքին, պահել է Հայաստանը, սնել է Հայաստանը»:

Անդրադառնալով արտագաղթին, Փաշինյանը խոստովանեց. «Մարդիկ Հայաստանից արտագաղթել են ոչ թե հաճույքով, ոչ թե ուզելով, այլ որպեսզի այստեղ աշխատեն եւ ՀՀ-ում մնացա իրենց հարազատներին աջակցեն:

Ուզում եմ Սփյուռքին շնորհակալություն հայտնել արցախյան ազատամարտին հսկայական աջակցության համար: Երբեմն հարց է տրվում, թե ինչով է Սփյուռքը աջակցել արցախյան ազատամարտին: Այդ աջակցության հսկայական մասն այնպիսին , որ դրա մասին ընդունված չէ բարձրաձայն խոսել: Արցախյան հաղթանակը անհնար կլիներ առանց Սփյուռքի հսկայական աջակցության»:

Վարչապետը գնահատանքի խոսք ասաց ավանդական կուսակցությունների մասին՝ ՀՅԴ-ին, ՍԴՀԿ-ին, ՌԱԿ-ին: Նա առանձնահատում նեց Քրք Քրքորյանին, Շառլ Ազնավուրին, որոնց աջակցությունն այսօր էլ ջերմացնում է բոլորին:

«Ժամանակի ընթացքում արդարացի կերպով եւ անհրաժեշտաբար Սփյուռքը Հայաստանը զուտ հումանիտար օգնության օբյեկտ դիտելու փոխարեն սկսել է ավելի ու ավելի շատ դիտել որպես զարգացման համահայկական մի նախագիծ: Դրա կարեւոր իրադարձությունն են դառնում «ԹՈՒՄՈ» կենտրոնների եւ Սմարթ սենթրների բացումը, որը տեղի է ունենում Սփյուռքի միջոցներով:

Մեր հիմնական ասելիքը պետք է լինի հետեւյալը, որ նոր ժամանակները աշխատանքի, արարման, ստեղծագործելու ժամանակներ են, որ մենք մեր հույսը դնում ենք հայ ժողովրդի աշխատասիրության ու տաղանդի վրա»,-ասաց Փաշինյանը:

Նշենք, որ հանրահավաքի մասնակիցներից մեկի ձեռքին կար պաստառ. «Վերադարձրեք հայրենիք Կարենին»: Խոսքը ադրբեջանական գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի մասին է:

Մեկնաբանություններ