Հրապարակվեց: Пт, Окт 11, 2019
...

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, և չի կարող լինել վերադարձ անցյալին` կարգավիճակի, թե սահմանների առումով. Բակո Սահակյան

Տարածել
Tags

Ստեփանակերտում անցկացվում է «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովը, որին բացման խոսքով հանդես եկավ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Նա նշեց, որ այսօրվա միջոցառումը յուրահատուկ է թե´ բովանդակության, թե´ մասնակիցների առումով, քանի որ առաջին անգամ տեղի է ունենում Արցախի բարեկամների համաժողովը:

«Մեզ համար կարևորագույն հրամայական է Արցախի անվտանգության լիարժեք ապահովումը բոլոր հարթություններում: Մեր անվտանգության չնչին իսկ թուլացումը հակառակորդի մոտ առաջացնելու է նոր ագրեսիայի դիմելու գայթակղությունը, ինչն ինքնին  հղի է անկանխատեսելի հետևանքներով: Այդ իսկ պատճառով անվտանգության խնդիրները առաջնային են նաև բանակցային գործընթացում»,-ասաց նա:

Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Բակո Սահակյանը նշեց, որ իրենք կողմնակից են Ադրբեջանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորմանը՝ բանակցային սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի հովանու ներքո: «Այստեղ լուրջ հաջողությունների գրանցումը անհնարին է առանց բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման, Արցախի լիիրավ մասնակցությամբ: Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության և մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին` լինի կարգավիճակի, թե սահմանների առումով»,-ասաց նա:

Արցախի նախագահը կարևորեց նաև Հայաստան-Արցախ-Սփյուք փոխգործակցությունը և բարեկամ ժողովրդների հետ համագործակցությունը:

Մեկնաբանություններ