Հրապարակվեց: Пн, Сен 09, 2019
...

Արցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ ազատ, արդար, մրցակցային ՏԻՄ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ. Նիկոլ Փաշինյան

Տարածել
Tags

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է Արցախի ժողովրդին երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ՝ գրելով.

«Արցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու կապակցությամբ:

Շնորհավորում եմ նաեւ բոլոր ընտրված թեկնածուներին եւ նրանց արգասաբեր աշխատանք մաղթում՝ ի շահ հայրենիքի եւ ժողովրդի:

Շնորհավորում եմ նաեւ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին, որոնց գործունեությունը՝ համընդհանուր գնահատմամբ, նպաստել է ընտրությունների որակի բարձրացմանը:

 

Մեկնաբանություններ