Հրապարակվեց: Пн, Ноя 05, 2018
...

Արցախի հարցում Պաղեստինը Բաքվի կողմն է անցել

Տարածել
Tags

Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ Մալաքին, ով աշխատանքային այցով գտնվում է Բաքվում, հայտարարել է, որ Պաղեստինի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կիսում են Ադրբեջանի դիրքորոշումը:

«Կարծում ենք՝ լավագույն ուղին միջազգային հանրության լիարժեք աջակցությունն է, միջազգային օրենքների պահպանմամբ և ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձևերի իրականացմամբ»,- նրա խոսքն է մեջբերում Trend-ը:

Պաղեստինի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին հակամարտող կողմերի կողմից միջազգային պարտավորությունների իրականացումն է»:

Մեկնաբանություններ