Հրապարակվեց: Вт, Авг 06, 2019
...

Արցախը պատրաստ է իր բաժին առաքելությունը վճռականությամբ կատարելու հաջորդ հաղթանակների համար. Բակո Սահակյան

Տարածել
Tags

31 տարի առաջ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում արցախցիները ելել են ոտքի և ի լուր աշխարհի հայտարարել՝ այլևս չեն հանդուրժելու և չեն համակերպվելու ազգային արժանապատվության և ինքնասիրության ոտնահարման դրսևորումներ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին կայացած հավաքի ժամանակ ասել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը:

«Այդ ժամանակից մեր այդ կոչին առաջինն արձագանքել են Մայր Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը, մենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն ընդունել ենք որպես առաջնորդվելու միջոց, որպես մտածելակերպ, որպես ապրելակերպ և կենսակերպ, մենք այն նույն եռամիասնութամբ հաղթահարել ենք պատերազմի ընթացքում ստացած խորը վերքերը, ապաքինվել ենք, այդ նույն եռամիսանությամբ լուծել և լուծում ենք սոցիալական տարբեր խնդիրներ, դրա շնորհիվ մենք թևակոխել ենք կայուն զարգացման շրջան: Այս տարիների ընթացքում բազմիցս հայտարարվել է, որ մենք Արցախում իրականացնում ենք հատուկ ծառայություն, որի նպատակն է ոչ թե արցախցիների ֆիզիկական անվտանգության ապահովումը, այլ հայ ժողովրդի արժանապատվությունը բարձր պահելը»,- նշել է ԱՀ Նախագահը:

Նրա խոսքով՝ առիթ ունեցել ենք ասելու, որ հայ ժողովրդի ամենամեծ ստեղծագործություններից մեկը արցախյան ազատագրական շարժումն է, և այդ շարժմամբ միշտ նշել, որ նպատակ են հետապնդում՝ մեղմելու Մայր Հայաստանի ապրած ողբերգությունները, ինչպես նաև հարթելու նրա ճանապարհը դեպի ապագա:

«Այսօր՝ 31 տարի հետո, ամենայն պատասխանատվությամբ այստեղ հայտարարում եմ՝ Արցախը պատրաստ է իր բաժին առաքելությունը հաստատակամությամբ, վճռականությամբ կատարելու, իր հայրենական անմնացորդ նվիրումը բերելու և ստեղծելու նախադրյալներ՝ հաջորդ հաջողությունների ու հաղթանակների համար: Ողջունելով այսօր ՀՀ վարչապետին, Մայր Հայաստանից իրենց հայրենիքի արցախյան հատված այցելած մեր քույրերին ու եղբայրներին, աշխարհի տարբեր երկրներից Արցախ այցելած մեր քույրերին ու եղբայրներին՝ փաստում ենք՝ մեր ընտրած ուղին անշրջելի է, և, անկախ այս կամ այն իրադարձությունից, մենք գնալու ենք առաջադրանների ու երազանքների իրագործմանն ընդառաջ, մենք հետևողականորեն աշխատանքներ ենք իրականացնելու՝ Արցախի Հանրապետության անկախության միջագային ճանաչման համար, այդպիսով՝ մոտենալով մեր գլխավոր երազանքին՝ ունենալ միացյալ հայրենիք»,- ավելացրել է Բ. Սահակյանը:

Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ մեր հնարավորությունների սահմաներում միշտ իրականացրել ենք աշխատանքներ, մատուցել ենք ծառայութուններ մեր հայրենքի հզորացման ու շենացման համար:

«Մեկ անգամ ևս մեր խոնարհումը բերելով բոլոր նրանց, ովքեր գիտակցաբար իրենց կյանքն են տվել այս օրն ապահովելու համար, մենք ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր գիտակցում են եռամիսնության կարևորությունն ու իրենց ունակությունների շնորհիվ նպաստում են, որ այդ միասնությունն էլ ավելի նպաստավոր պայմաններ ստեղծի՝ մեր հայրենիքի զարգացման համար»,- եզրափակել է Արցախի Նախագահը:

Մեկնաբանություններ