Հրապարակվեց: Ср, Мар 13, 2019
...

Արցախը ես եմ, Արցախը մեզանից յուրաքանչյուրն է. ԲՀԿ պատգամավորներն ակցիա իրականացրին և ԱԺ արտահերթ նիստին ներկայացան Արցախի դրոշներով

Տարածել
Tags

Ազգային ժողովի արտահերթ նիստին ԲՀԿ խմբակցությունն ակցիա իրականացրեց: Նրանք ԱԺ նիստերի դահլիճ մտան Արցախի Հանրապետության դրոշներով:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հարցին, թե ինչ նպատակ է հետապնդում իրենց քայլը, ասաց. «Սա խորհրդանշում է, որ Արցախը ես եմ, Արցախը մեզանից յուրաքանչյուրն է»:

Ըստ պատգամավորների՝ այս ակցիան ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների է, որոնք, ըստ էության, հայկական կողմի համար անընդունելի են:

Հարցին, թե արդյոք հայկական կողմի վրա ճնշումնե՞ր են տեսնում, կամ գուցե կա պատերազմի վտանգ, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ոչ, բայց սրանով ցույց են տալիս Արցախի հետ միասնականությունը:

Մեկնաբանություններ