Հրապարակվեց: Пт, Июн 14, 2019
...

Արտակ Զեյնալյանի հրաժարականը համատեղ որոշման արդյունք էր. Նիկոլ Փաշինյան

Տարածել
Tags

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանթ հեռուստաընկերության եթերում անդրադարձավ ՀՀ Արդարատադության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականին և հայտարարեց, որ նման որոշում կայացվել է իրենց համատեղ զրույցից հետո: Վարչապետը խոսեց նաև պատճառների մասին:

«Մենք զրույց ենք ունեցել և այդ զրույցի արդյունքում նման եզրահանգման ենք եկել: Դրա բացատրությունը հետևյալն է. կառավարությունը կենդանի օրգանիզմ է և կառավարության առաջ դրված խնդիրները դինամիկ են ու փոփոխվում են ժամանակի ընթացքում: Փոխվում են ոչ միայն խնդիրները, այլև դրանց շուրջ գոյություն ունեցող միջավայրը: Առաջանում է կադրային փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

Բարձր եմ գնահատում Արտակ Զեյնալյանին: Երբեմն մեզ մեղադրում են, որ յուրայիններին պահում ենք, մյուսներին` հեռացնում: Երբեմն հակառակն են ասում: Այդ ընկալումները դեռ կան, սակայն իրականությունը բոլորովին այլ է: Զեյնալյանի պարագայում կա աշխատելաոճի, ընկալումների, գործիքակազմի, դրանց կիրառման ինտենսիվության վերաբերյալ պատկերացումներ և պրակտիկա: Դրանց գնահատման արդյունքում եկել ենք նման եզրակացության»,- ասաց վարչապետը:

Մեկնաբանություններ