Հրապարակվեց: Пн, Май 06, 2019
...

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Տարածել
Tags

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակացական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջքի հետևանքով ինքնաթիռում բռնկված հրդեհի առնչությամբ, որը տասնյակ մարդկանց կյանք է խլել:

Արմեն Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

Մեկնաբանություններ