Հրապարակվեց: Ср, Мар 13, 2019
...

Արմեն Սարգսյանը հայ-վրացական համագործակցության մեծ ներուժ է տեսնում բոլոր ոլորտներում

Տարածել
Tags

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայ-վրացական համագործակցության մեծ ներուժ է տեսնում բոլոր ոլորտներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ նախագահը նման կարծիք հայտնեց Երևանում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպման ընթացքում:

«Հայ և վրացի ժողովուրդները հազարամյակների բարեկամական պատմություն ունեն: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում հսկայական ներուժ ունի: Մենք շատ պետք է աշխատենք, որպեսզի այդ համագործակցությունը լինի խորը, լայն և շատ շահավետ»,- ասաց ՀՀ նախագահը:

Մեկնաբանություններ