Հրապարակվեց: Пт, Янв 11, 2019
...

Արգենտինայում տասնյակ հազարավոր մարդիկ ջահերով երթ են կազմակերպել ընդդեմ նախագահի

Տարածել
Tags

Տասնյակ հազարավոր արգենտինացիներ դուրս են եկել Բուենոս Այրեսի փողոցներ ու ջահերով երթ կազմակերպել ընդդեմ երկրի նախագահ Մաուրիսիո Մակրիի խիստ տնտեսման ծրագրի ու կտրուկ գնաճի:

Ինչպես նշում է Reuters-ը, երկրում թանկացել են հանրային ծառայությունների գները, քանի որ Մակրին երկրի քրոնիկ ֆիսկալային պակասորդը նվազեցնելու նպատակով կրճատել է պետական սուբսիդավորման ծավալները: Դրա հետևանքով Մակրիի պաշտոնավարումից ի վեր Արգենտինայում ավելի քան 2000%-ով աճել են էլեկտրաէներգիայի ու գազի սակագները: Նախատեսվում է, որ այս տարի գներն ավելի կբարձրանան:

«Մարդիկ չեն կարողանում ծայրը ծայրին հասցնել: Կառավարության ձեռնարկած քայլերը դեմ են աշխատավորների շահերին»,- նշել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Քաղաքացիները մտադիր են փետրվարի ընթացքում ամեն շաբաթ բողոքի ակցիա կազմակերպել:

Մեկնաբանություններ