Հրապարակվեց: Чт, Окт 31, 2019
...

Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ

Տարածել
Tags

Կառավարության որոշմամբ Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ: Որոշումը Կառավարությանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին`մաղթելով հաջողություններ, իսկ մարզպետը շնորհակալություն հայտնեց՝ իրեն այս պաշտոնը վստահելու համար:

«Ծանոթ եմ մարզի խնդիրներին, վստահ եմ, որ կիրականացնեմ Կառավարության ծրագրերը մարզում ու էլ ավելի կբարելավվի Վայոց Ձորի բնակիչների կյանքը»,- ասաց նա և տեղեկացրեց, որ ինքը ծնունդով Եղեգնաձորից է:

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Մեկնաբանություններ