Հրապարակվեց: Пт, Фев 08, 2019
...

Արամ Ա-ն շնորհակալություն է հայտնել Մակրոնին

Տարածել
Tags

Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհակալական նամակ է հղել  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին` ողջունելով ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր» հայտարարելու որոշումը։ Այս մասին տեղեկանում ենք կաթողիկոսարանի պաշտոնական կայքից։

«Մենք խորապես հավատում ենք, որ այս որոշումը պերճախոս արտահայտությունն է ձեր ունեցած ամուր կապվածության, արդարության, պատմական անհերքելի իրողության և 20-րդ դարի առաջին Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության»։

Վեհափառ Հայրապետը նշել է նաև, որ  նախագահի այս որոշումը շոշափելի արտահայտությունն է այն բարեկամական կապերի, որոնք կմիավորեն ֆրանսիացի և հայ ժողովուրդներին:

Մեկնաբանություններ