Հրապարակվեց: Ср, Окт 02, 2019
...

Ավստրալիայում ՀՀ դեսպանություն ունենալու հարցը մեր օրակարգում է. ԱԳ նախարար

Տարածել
Tags

Ավստրալիայում ՀՀ դեսպանություն ունենալու հարցը մեր օրակարգում արդեն գտնվում է, և մենք բավական ծավալուն, ընդարձակ բանակցությունների մեջ ենք: Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում Ավստրալիայում ՀՀ դեսպանություն ունենալու համար, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Բոշյանի խոսքով`Ավստրալիայի խորհրդարանի և Հայաստանի ԱԺ պատգամավորների հանդիպումների ընթացքում Ավստրալիայում ՀՀ դեսպանատան հարցը հաճախակի է շոշափվել:

«Մեր նպատակն ու գերակայությունն է Ավստրալիայում դեսպանություն ունենալը, և մենք շարժվում ենք ըստ գերակայությունների: Կառավարության կողմից որոշվել է երկու տեղ բացել դեսպանություններ, և Ավստրալիան մեր գերակա ցանկի մեջ է»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը` հավելելով նաև, որ այժմ հստակ ժամանակացույց նշել չի կարող, քանի որ հարցը բանակցությունների փուլում է, և անհրաժեշտ է ունենալ ողջամիտ ծրագիր:

Մեկնաբանություններ