Հրապարակվեց: Пн, Июл 01, 2019
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

Ավարտվել է Ռուսաստանը շրջանցող և ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու համար նախատեսված TANAP գազատարի կառուցումը

Տարածել

«Հարավային գազային միջանցք» նախագծի առանցքային մաս կազմող Տրանսանատոլիական գազատարի (TANAP) կառուցումն ավարտվել է, հայտնում է minval az-ը՝ SOCAR նավթագազային ընկերությանը հղումով:

SOCAR-ի հայտարարությունում նշվում է, որ TANAP գազատարը սույն թվականի հուլիսի 1-ից լիարժեք պատրաստ է ադրբեջանական գազը Եվրոպա տեղափոխելուն:

«Հարավային գազային միջանցք»-ն ու TANAP-ն արդեն իրականություն են»,-հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը՝ հավելելով, որ այժմ իրենք սպասում են TAP՝ Տրանսադրիատիկ գազատարի կառուցման աշխատանքների ավարտին:

TANAP-ն ունի 1,85 հազ. կմ երկարություն: Այն նախատեսված է ադրբեջանական գազը «Շահ Դենիզ» հանքավայրից թուրք-վրացական սահմանից մինչև Թուրքիայի արևմտյան սահմանները հասցնելու համար: Գազատարի թողունակությունը կկազմի առնվազն 16 մլրդ խմ, որից 10 միլիարդը կուղարկվի Եվրոպա, իսկ 6 միլիարդը՝ Թուրքիայի արևմտյան շրջաններ: Գազատարի հզորությունը նախատեսված է հասցնել մինչև տարեկան 31 մլրդ խմ-ի:

Ինչ վերաբերում է TAP-ին, ապա դրա երկարությունը կկազմի 878 կմ, որից 550 կմ-ն կանցնի Հունաստանի հյուսիսային հատվածով, 215 կմ-ն՝ Ալբանիայի տարածքով, 105 կմ-ն՝ Ադրիատիկ ծովով, 8 կմ-ն՝ Իտալիայով:

2020թ. TAP-ը պատրաստ կլինի ադրբեջանական գազն ընդունելուն:

Մեկնաբանություններ