Հրապարակվեց: Пт, Авг 30, 2019
...

Ավակովն Ուկրաինայի նոր կառավարությունում պահպանել է ՆԳ նախարարի պաշտոնը

Տարածել
Tags

Ուկրաինայի խորհրդարանն ազգությամբ հայ Արսեն Ավակովին կրկին նշանակել է երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնում, գրում է РИА Новости-ն: Համապատասխան որոշմանն աջակցել է 281 պատգամավոր, նվազագույն անհրաժեշտ ձայների քանակը 226-ն է եղել:

Ուկրաինայի նախարարների նոր կաբինետի կազմն առաջարկվել է նորանշանակ վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի կողմից:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան մայրաքաղաք Կիևում նախագահ Վլադիմիր Զելեսնկիի նստավայրի առաջ բողոքի ակցիա էր ընթացել Ավակովին պաշտոնում թողնելու դեմ:

«Ավակովը միավորել է բացարձակապես տարբեր մարդկանց՝ աջերին, ձախերին, լիբերալներին: Մենք այստեղ եք եկել մեկ հստակ պահանջով՝ Ավակովը չպետք է մնա պաշտոնում»,- հայտարարել էր ակտիվիստներից մեկը:

Բողոքի ակցիայի մասնակիցները մեղադրել էին նախարարին ոստիկանական համակարգում բարեփոխումների ձախողման և հասարակական ակտիվիստների նկատմամբ հարձակումների և սպանությունների վերաբերյալ մի շարք հետաքննություններին խոչընդոտելու համար:

Ավակովն Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնում է 2014թ.-ի փետրվարի 27-ից:

Մեկնաբանություններ