Հրապարակվեց: Пт, Май 10, 2019
...

Առանց Թուրքիայի լիիրավ անդամակցության Եվրամիության ջանքերը դատապարտված են ձախողման. Էրդողան

Տարածել

Եվրամիության ջանքերը՝ ուղղված իր արժեքների պահպանմանը, ձախողման են դատապարտված առանց Թուրքիայի լիակատար մասնակցության: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել ԵՄ անդամակցության հարցում՝ չնայած նրանց գործողություններին, որոնք փորձում են դուրս հանել Թուրքիային եվրոպական հասարակության սահմաններից: Առանց Թուրքիայի լիիրավ մասնակցության ԵՄ-ի բոլոր ջանքերը իր առաջադրած արժեքների պահպանության ապահովման գործում դատապարտված են ձախողման: Եվրամիությունը Թուրքիայի կարիքն ավելի շատ ունի, քան Թուրքիան ԵՄ-ի», — հայտարարել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ Թուրքիան իրագործել է 72 չափանիշներից 66-ը, որոնք սահմանել էր Եվրամիությունը որպես ազատ մուտքի արտոնագրի ռեժիմի սահմանման պայման, և առաջիկայում քայլեր կձեռնարկվեն մյուս վեց կետերի իրագործման համար:

Մեկնաբանություններ