Հրապարակվեց: Пт, Июл 05, 2019
...

Աշոտ Ղուլյանը Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Տարածել
Tags

ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին: Այս մասին հայտնում են Արցախի Ազգային ժողովից:

Ուղերձում ասված է.

«Հարգելի պարոն Միրզոյան,

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ ԱԺ մեր գործընկերներին Սահմանադրության օրվա առթիվ:

Բաղձալի անկախության վերականգնումից հետո մայր օրենքի ընդունումը կարևորագույն քայլ էր պետականության վերակերտման ճանապարհին, որն ամրագրեց Հայաստանի՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության բնույթը:

Հայրենիքում սահմանադրական մշակույթի անընդհատ զարգացումն այսուհետ ևս պետք է ապահովի օրենքի գերակայություն ու ամրապնդի երկրի ժողովրդավարական զարգացման անկասելի ուղին՝ երաշխավորելով մարդու և քաղաքացու իրավունքների պատշաճ պաշտպանություն և արդարության ու հավասարության սկզբունքների վրա հիմնված առաջընթաց՝ հանրային կյանքի բոլոր բնագավառներում:

Վերստին շնորհավորում եմ պետական նշանակալի տոնի առթիվ և մաղթում եռանդուն գործունեություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու բարօրության»:

Մեկնաբանություններ