Հրապարակվեց: Пт, Май 31, 2019
...

Աշխարհը նոր Սառը պատերազմի շեմին է. ՄԱԿ գլխավոր քարտուղար

Տարածել
Tags

Աշխարհը կգլորվի անօրինության եւ նոր Սառը պատերազմի գիրկը, եթե ձախողի բազմակողմանիությունը։ Այս մասին ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը, տեղեկացնում է Reuters-ը։

Նա կոչ է արել Եվրամիությանը առաջատար դեր խաղալ գլոբալ աշխարհակարգի վրա հիմնված կանոնների պահպանման պայքարում։ Գուտերիշը ԵՄ-ը բնորոշել է որպես բազմակողմանիության հենարան, որը «շատ մեծ է սնանկանալու համար»։

«Եթե դուք ցանկանում եք խուսափել նոր Սառը պատերազմից, եթե ցանկանում եք իրական բազմակողմ աշխարհակարգ, մենք պետք է որպես ուժեղ հենարան ունենանք միասնական Եվրոպան»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Եվրոպան, գլոբալ կարգը եւ ՄԱԿ-ը վտանգում են  ձախողվել նացիոնալիզմի եւ այլատյացության կողմից հենց այն ժամանակ, երբ միասնությունն անհրաժեշտ է ինչպես երբեք այն խնդիրների լուծման համար, որոնք կապված են այնպիսի խնդիրների հետ, ինչպիսին են կլիմայի փոփոխությունն ու միգրացիան։ «Դառը ճշմարտությունն այն է, որ մենք շատ բան ենք ընդունել ինչպես հարկն է»,- ասել է նա։

«Մարդու իրավունքները կորցրել են իրենց դիրքերը ազգային ինքնիշխանության դեմ»,- ավելացրել է նա։ «Եվրոպայի ձախողումը անխուսափելիորեն կլինի բազմակողմանիության ձախողումը եւ աշխարհի ձախողումը, որտեղ կարող է գերակայել օրենքի գերազանցությունը»։

Մեկնաբանություններ