Հրապարակվեց: Сб, Май 19, 2018
...

Աշխարհը հետևում է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքին՝ ուղիղ

Տարածել
Tags

Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգի մատուռում քիչ անց կմեկնարկի Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի և ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի պսակադրությունը: Այս պահին մատուռ են ժամանում փեսացուի և հարսնացուի հարյուրավոր հյուրերը։

Սուրբ Գեորգի մատուռում են հրավիրված հյուրերը, որոնց թվում են դերասան Ջորջ Քլունին՝ կնոջ Ամալ Քլունիի հետ, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը և նրա կինը՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, ֆուտբոլիստ Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները,  «Ֆորս մաժորներ» («Suits») հեռուստասերիալի դերասանները  և այլոք:

Նշենք, որ Մեգան Մարքլին դեպի խորան կուղեկցի նրա ապագա սկեսրայրը՝ արքայազն Չալզը:

Տեղեկացնենք, որ այսօր կայանալիք պսակադրությունից հետո արքայազն Հարին և Մեգան Մարքլը կստանան Սասսեքսի դուքս և դքսուհի տիտղոսը։ Քենսինգթոնյան պալատը հայտնել է, որ տվյալ տիտղոսը նրանց թագուհին է շնորհել։

Մեկնաբանություններ