Հրապարակվեց: Чт, Май 23, 2019
...

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը հաշտվել են

Տարածել
Tags

Հոլիվուդյան հանրահայտ դերասաններ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը հաշտվել են: Այս մասին հայտնում է Entertainment Tonight-ը: Աղբյուրը նշում է, որ զույգը հասկացել է` առաջ շարժվելու ժամանակն է: Նրանք միասին են դաստիարակում իրենց երեխաներին, չեն վիճում և շատ երջանիկ են:

 Հիշեցնենք, որ 7 տարվա համատեղ կյանքից ու 2 տարվա ամուսնությունից հետո զույգն ամուսնալուծվել էր: Գործընթացը ձգձգվում էր՝ 6 երեխաների խնամակալության իրավունքի հետ կապված: Անցած տարվա ամռանը նախկին ամուսիններն այդ հարցի շուրջ ժամանակավոր համաձայնություն էին ձեռք բերել: Պաշտոնապես բաժանվել էին այս տարվա ապրիլին:
Մեկնաբանություններ