Հրապարակվեց: Пн, Май 13, 2019
...

Աննա Հակոբյանը հյուրընկալել է «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանին

Տարածել
Tags

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 12-ին հյուընկալել է «Ռուսաստանի Հայերի միության» (ՌՀՄ) նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանին: Այս մասին տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:

Հանդիպմանը Արա Աբրահամյանը պատմել է մայիսի 12-14-ին Հայաստանում անցկացվող «Ճակատագրերը տարբեր են, հաղթանակը` մեկը» խորագրով համաժողովի մասին: Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների գործունեությունը: Կողմերը քննարկել են հետագա համագործակցության ուղիները:
Մեկնաբանություններ