Հրապարակվեց: Вс, Июл 22, 2018
...

Անհայտ անօդաչուները երկու օր անընդմեջ գրոհել են «Հմեյմին» ավիաբազայի վրա

Տարածել

Անհայտ պատկանելության անօդաչուները երկու անգամ գրոհել են «Հմեյմին» ռուսական բազայի վրա, երկու թիրախն էլ ոչնչացված է, հայտնել է ավիաբազայի ներկայացուցիչը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Շաբաթ՝ 2018 թվականի հուլիսի 21-ին, մութն ընկնելուն պես «Հմեյմիմ» ավիաբազայի հակաօդային պաշտպանության ռուսական միջոցները զգալի հեռավորությամբ հայտնաբերել են անհայտ պատկանելության փոքրաչափ օդային թիրախ (անօդաչու թռչող սարք), որը մոտեցել էր ռուսական ռազմական օբյեկտին: Ռուսական ավիաբազայի զենիթային կրակային միջոցներով օդային թիրախը ոչնչացվել է»,- հայտարարել է ավիաբազայի ներկայացուցիչը:

Մեկնաբանություններ