Հրապարակվեց: Ср, Май 29, 2019
...

Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի հեռանա իր պաշտոնից

Տարածել
Tags

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը` 2021 թվականը, չի հեռանա պաշտոնից: Այս մասին նա տեղեկացրել է` CNN-ին տված հարցազրույցում:

Նա ընդգծել է, որ չի խախտի Գերմանիայի բնակիչներին տված խոստումն ու կաշխատի մինչև օրենքով սահմանված ժամկետի ավարտը: Ինչ վերաբերում է այն լուրերին, թե Մերկելը հիասթափվել է իր հավանական իրավահաջորդ, Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Աննեգրետ Կրամփ-Կարենբաուերից, Գերմանիայի կանցլերը նշել է, որ դրանք միայն խոսակցություններ են և չեն համապատասխանում իրականությանը:

Ավելի վաղ նշվում էր, որ Կրամփ-Կարենբաուերը մտադիր էր հունիսին` Եվրախորհրդարանի ընտրություններից հետո, արագացնել Մերկելի հեռանալը, սակայն նա ընտրությունների ժամանակ իր կուսակցությունում վատագույն արդյունքներն էր գրանցել:

Մեկնաբանություններ