Հրապարակվեց: Пн, Июн 24, 2019
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

«Այս քաղաքում մենք հարգելու ենք հայերին և մնացած բոլոր ազգությունների ներկայացուցիչներին». Ստամբուլի նորընտիր քաղաքապետ

Տարածել

Թուրքիայի խոշորագույն քաղաքի՝ Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում հաղթած Էքրեմ Իմամօղլուն, որն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածուն էր, խոստացել է հարգանքով վերաբերվել այնտեղ բնակվող ազգային փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին, հայտնում է gazeteduvar.com.tr-ը:

«Այս քաղաքում մենք ընդունելու ենք և հարգանքով ենք վերաբերվելու հայերին, հույներին, ասորիներին, հրեաներին և մնացած բոլոր ազգությունների ներկայացուցիչներին: Մենք ժողովրդավարություն կկառուցենք և այս քաղաքում արդարություն կհաստատենք»,- հայտարարել է քաղաքապետը, որն ընտրություններում հավաքել է ձայների ավելի քան 54%-ը:

Իմամօղլուն շարունակել է իր խոսքը՝  նկատելով, որ քաղաքում չպետք է լինի «ազգային փոքրամասնություն» հասկացությունը, և որ Ստամբուլի բոլոր բնակիչները, անկախ էթնիկ պատկանելիությունից, պետք է հավասար իրավունքներ ունենան:

Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուի հաղթանակին՝ նկատելով, որ դա շատ լուրջ հարված էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որի «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջադրած թեկնածուն պարտվել է:

«Փաստացի կրկնակի ընտրությունների նպատակն Իմամօղլուի անակնկալ հաղթանակը չեղարկելն էր: Դա աննախադեպ թեստ էր թե՛ Թուրքիայի անկայուն ժողովրդավարական ինստիտուտների, թե՛ Էրդողանի քաղաքական ապագայի համար… Այս պարտությունը, ըստ ամենայնի, կոալիցիոն կառավարության ներսում իշխանության շուրջ նոր լարված պայքարի հիմք կդնի»,- գրում է հեղինակը:

Մեկնաբանություններ