Հրապարակվեց: Сб, Мар 09, 2019
...

Այս տարին կախարդական է լինելու Հայաստան-Իտալիա հարաբերություններում` հատկապես ֆուտբոլի ոլորտում. ՀՀ-ում Իտալիայի դեսպան (տեսանյութ)

Տարածել
Tags

Այս տարին կախարդական է լինելու Հայաստան-Իտալիա հարաբերություններում. այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Հարցազրույց դեսպանի հետ» հաղորդման ընթացքում ասաց Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն:

«Այս տարին կախարդական է լինելու Հայաստան-Իտալիա հարաբերություններում` հատկապես ֆուտբոլի ոլորտում: Մինչև ամառ Իտալիայի ազգային ֆուտբոլի հավաքականի մինչև 18 տարեկանների խումբը մրցաշար կանցկացնի, սեպտեմբերի 5-ին Իտալիայի ազգային հավաքականը մարտահրավեր կնետի Հայաստանին, հանդիպումը կլինի այստեղ` Երևանում: Հետևաբար մենք տեսնելու ենք հազարավոր տուրիստների: Մինչև տարվա վերջ, հնարավոր է, որ մինչև 21 տարեկանների ֆուտբոլի հավաքականը նորից խաղա այստեղ` Երևանում, սրանից ավելի էլ ի՞նչ կարող է լինել»,- ասաց դեսպանը:

Նա նշեց, որ Հայաստանը շատ հյուրընկալ երկիր է:  «Արդեն մեկ տարի է՝ Հայաստանում Իտալիայի դեսպանն եմ, բայց ինձ զգում եմ ինչպես տանը»,- նշեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

Մեկնաբանություններ