Հրապարակվեց: Пн, Мар 04, 2019
...

Այս իշխանությունը ստիպված կլինի կանգնելու լրջագույն ընտրության առջև, եթե շարունակի բանակցել Մադրիդյան սկզբունքների շուրջ. Հայկ Մարտիրոսյան

Տարածել
Tags

Արցախի հարցում վարվող քաղաքականությունը շատ անբավարար է, ես չեմ տեսնում քաղաքականություն: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

«Հեղափոխությունից հետո Արցախում իշխանությունը պահվեց նույնը, որը կոպտագույն սխալ էր,- նշեց նա՝ հավելելով, որ գուցե «ուլտրալիբերալներն» ասեն՝ Արցախը անկախ է Հայաստանից, բայց, ըստ իրեն, Արցախն անկախ չէ, դե ֆակտո Հայաստանի մաս է, — արցախցիները հայեր են»:

Ըստ Հայկ Մարտիրոսյանի՝ եթե մի տեղ ռեժիմը տապալվել էր, ապա իշխանության եկածները պարտավոր էին նախկին ռեժիմը տապալել ՀՀ-ի այլ մասերում ևս:

«Արցախն առանց Երևանի մեկ օր կարո՞ղ է գոյություն ունենալ, ո՛չ: Ինչպես Երևանը չի կարող առանց Արցախի մեկ օր գոյություն ունենալ»,- ասաց նա:

Ըստ նրա՝ Արցախի պարագայում բլեֆի քաղաքականություն է տարվում. նախկին իշխանությունները վարում էին մեկ տիպի բլեֆ, նոր իշխանությունները վարում են մեկ այլ տիպի բլեֆ:  «Սեղանին Մադրիդյան սկզբունքներն են, ոչինչ չի փոխվում: Իշխանությունները բանակցում են: Չեմ կարծում, որ այսօրվա իշխանությունները մտադիր են հող տալու, բայց կարծում եմ, որ այս իշխանությունը ստիպված կլինի կանգնելու լրջագույն ընտրության առջև, եթե շարունակի բանակցել Մադրիդյան սկզբունքների շուրջ,- ասաց նա՝ նկատելով, որ այդ սկզբունքները հող տալու մասին են,- «Եթե ես լինեի վարչապետ, կհայտարարեի, որ ՀՀ-ն դուրս է գալիս այս ֆորմատից, այն իրեն չի արդարացրել, այդ ֆորմատը տանում է պատերազմի, Հայաստանը պատրաստ չէ և չի կարող հող հանձնել»:

Հայկ Մարտիրոսյանի խոսքով՝ նրանք, ովքեր կարծում են, որ դրա արդյունքում Ադրբեջանը պատերազմ կսկսի, ստում են: «Ադրբեջանը, միևնույնն է, պատերազմ սկսելու է:

Հակառակ պարագայում միլիարդավոր դոլարներ չէր ծախսի: Հայաստանը, շարունակելով Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցելը, թուլացնում է իր դիրքերը այն առումով, որ պարտավորություն է ստանձնում տարածքներ հանձնելու: Ինչ-որ պահի եթե չհանձնի, բարոյապես պարտություն է կրելու միջազգային հանրության առջև»,- ասաց նա:

Մեկնաբանություններ