Հրապարակվեց: Пн, Дек 03, 2018
...

Այսօր «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավ է անցկացնում Վեդիում, Արտաշատում և Մասիսում

Տարածել
Tags

«Իմ քայլը» դաշինքը՝ ուժի ցուցակը գլխավորող, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավ է անցկացնում Արարատի մարզում:

Ժամը 12.30 նրանք Վեդի քաղաքում էին, ավելի ուշ՝ ժամը 13.45-ին, Արտաշատ քաղաքում, ժամը 15.15-ին էլ «Իմ քայլը» կլինի Մասիսում՝ համայնքապետարանի դիմացի հրապարակում:

Նշենք՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կավարտվի դեկտեմբերի 7-ին, դեկտեմբերի 8-ը լռության օր է: Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ:

Մեկնաբանություններ