Հրապարակվեց: Пн, Май 13, 2019
...

Այդպիսի մարդն ինչպե՞ս կարող է ՀՀ-ում մարզպետի պաշտոն ստանալ. Էդմոն Մարուքյանը՝ Արագածոտնի մարզպետի կողմից ՌԴ դրոշը տրորելու դեպքի մասին

Տարածել
Tags

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին այն մասին, որ Արագածոտնի գործող մարզպետը տարիներ առաջ ՌԴ-ի դեմ բողոքի ակցիաների ընթացքում փորձել էր այրել ՌԴ դրոշը, ապա տրորել էր այն:

«Կարծում եմ՝ կարող են լինել քաղաքացիներ, ովքեր ունեն դիրքորոշում որևէ երկրի դեմ և դա արտահայտում են այդ երկրի դրոշն այրելով կամ տրորելով, բայց որևէ կերպ չեմ կարող հասկանալ թե այդպիսի մարդն ինչպե՞ս կարող է Հայաստանում բարձրաստիճան պաշտոն ստանալ, այն է՝ մարզպետի կարգավիճակ, այն դեպքում, որ իշխանություններն աշխատում են, որ ՌԴ-ի հետ «փայլուն» հարաբերություններ ունենանք:

Այսինքն մի կողմից սպասում ենք ՌԴ-ից մատակարարվող Սու 30-ՍՄ-ներին և հայտարարում, որ մենք ռազմավարական գործընկերներ ենք, բանակցում ենք, որ ՀՀ վարորդական իրավունքը հավաստող փաստաթուղթը ճանաչվի ՌԴ-ում, ինչն այդպես էլ չի ստացվում, ու մյուս կողմից նման մարդուն բարձր պաշտոն ենք տալիս:

Հետաքրքիր է, այդ պաշտոնին նշանակելիս ՀՀ կառավարությունն իմացե՞լ է Արագածոտնի մարզպետի քաղաքական հայացքների մասին և ինչպե՞ս են պատկերացնում համատեղել ՌԴ-ի հետ «փայլուն» հարաբերության ձգտումն ու նման մարզպետ ունենալը: Հարցադրումս հռետորական չէ. ակնկալում եմ գործընկերներիս` Լիլիթ Մակունցի պատասխանը»,-գրել է Մարուքյանը:

Ավելի վաղ տարածված տեղեկությունների առնչությամբ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը Tert.am-ին պարզաբանում էր տվել, նշելով, որ երբեք ՌԴ նկատմամբ վատ դիրքորոշում չի ունեցել, և որ տարածվող նյութերն այն մասին, որ Ռուսաստանի դրոշ է այրել կամ տրորել, իրականությանը չեն համապատասխանում։

Մեկնաբանություններ