Հրապարակվեց: Чт, Окт 25, 2018
...

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Վատիկանում հանդիպել է Հռոմի պապի հետ

Տարածել
Tags

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն Վատիկանում հոկտեմբերի 24-ին հանդիպել է Հռոմի պապի Ֆրանցիսկոսի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վեհափառ Հայրապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հանդիպումը փաստող լուսանկարներ են տեղադրված, ինչպես նաև գրառում, որտեղ նշված է. «Հանդիպում մեր հոգևոր եղբոր՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ»:

Հիշեցնենք, որ Վեհափառը հոկտեմբերի 23-ին շքախմբի ուղեկցությամբ Միլանից մեկնել է Հռոմ: Նորին Սրբությանն ուղեկցում են Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը և կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

 

Մեկնաբանություններ