Հրապարակվեց: Вс, Янв 08, 2017
...

Ահաբեկչություն Երուսաղեմում. առնվազն 3 զոհ կա

timthumb-1Երուսաղեմում հետիոտների վրա բեռնատար քշելու հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել, 15 հոգի տուժել է: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ տուժածներից երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել: Իրավապահների վարկածով՝ խոսքը միտումնավոր հարձակման մասին է: «Սա ահաբեկչություն է»,- մեջբերում է գործակալությունը ոստիկանության հայտարարությունը:
Իրավապահները բեռնատարի վարորդի ուղղությամբ կրակ են բացել, նա չեզոքացվել է:

Մեկնաբանություններ