Հրապարակվեց: Пт, Июн 07, 2019
...

Ալիևը շնորհավորել է Պուտինին գալիք տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ

Տարածել
Tags

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ողջ ռուս ազգին հունիսի 12-ին տոնվող Ռուսաստանի օրվա կապակցությամբ և նշել, որ երկու երկրների հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի են հասել, գրում է Minval գործակալությունը:

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ադրբեջանցի ազգի և իմ անունից շնորհավորում եմ ձեզ և մեր բարեկամ ամբողջ ռուս ազգի պետական տոնը՝ Ռուսաստանի օրը: Ադրբեջանն ու Ռուսաստանը կապվում են ավանդաբար ունեցած սերտ բարեկամական, բարիդրացիական ու գործակցային հարաբերություններով»,- ասվում է շնորհավորանքի տեքստում:

Ինչպես նշել է Ադրբեջանի նախագահը, երկու երկրների՝ լայնամասշտաբ հարցերի առումով փոխգործակցությունը միայն գոհունակություն է առաջացնում:

«Համոզված եմ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բազմակողմանի համագործակցությունը հետագայում նույնպես աստիճանաբար կզարգանա և կամրապնդվի մեր ազգերի ու երկրների շահերով՝ հանուն խաղաղության, անվտանգության և տարածաշրջանում կայունության»,- ասել է Ալիևը:

Բացի այդ՝ Ադրբեջանի նախագահը Պուտինին քաջառողջություն, երջանկություն ու հաջողություն է մաղթել, իսկ ռուս ազգին ու աշխարհին՝ բարօրություն:

Մեկնաբանություններ