Հրապարակվեց: Чт, Май 30, 2019
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

Ալիևը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը տարածաշրջանային այցի շրջանակում ժամանել են Բաքու:

Ինչպես հայտնում է minval.az-ը, Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը հղումով, այնտեղ նրանց ընդունել է երկրի ղեկավար Իլհամ Ալիևը:

Ավելի վաղ համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ընդունել էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:

Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին և վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

Մեկնաբանություններ