Հրապարակվեց: Вт, Мар 12, 2019
...

Ալժիրի կառավարությունը հրաժարական է տվել՝ երկրում շարունակվող զանգվածային ցույցերի ֆոնին

Տարածել
Tags

Ալժիրի կառավարությունը հրաժարական է տվել երկրում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է երկրի պաշտոնական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի վարչակազմին:

Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկան ավելի վաղ հայտարարել էր երկրի նախագահի ընտրությունների հետաձգման, ինչպես նաև այն մասին, որ մտադիր չէ առաջադրվել նոր ժամկետով:

Փետրվարի 22-ից Ալժիրում շարունակվում են զանգվածային ցույցերն՝ ընդդեմ 82-ամյա Բութեֆլիկայի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու: Նրա առաջադրման հակառակորդները պնդում են, որ առողջական վիճակի պատճառով նախագահը չի կարողանա արդյունավետ ղեկավարել երկիրը:

Մեկնաբանություններ