Հրապարակվեց: Ср, Ноя 28, 2018
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

Ադրբեջանցիների շրջանում «յալլի» պարը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

Տարածել

Ադրբեջանցիների շրջանում «յալլի» անունով հայտնի պարը (քոչարի, թենզերե) տեղ է գտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պահպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այս մասին համատեղ հայտարարությամբ տեղեկացրել են Ադրբեջանի մշակույթի և արտաքին գործերի նախարարությունները։

Պարի՝ ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում հայտնվելու մասին տեղեկացրել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական թվիթերյան էջը, որտեղ նշվում է, որ յալլին նախիջևանյան ավանդական խմբային պար է:

Նշենք, որ 2017 թվականի դեկտեմբերի 6-ին քոչարին Հայաստանի հայտով գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։

 

Մեկնաբանություններ