Հրապարակվեց: Чт, Апр 04, 2019
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

Ադրբեջանում Ապրիլյան պատերազմին նվիրված նամականիշ են տպել

Տարածել

Ադրբեջանի նամականիշային ծառայությունը թողարկել է նոր նամականիշ, որը նվիրված է Ապրիլյան պատերազմի մեկնարկի 3-ամյակին։ «Ապրիլյան մարտեր – 2016․ Լելեթեփե»․ գրված է նամականիշի վրա, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նամականիշները տպվել են 24 հազար օրինակով, Բելառուսում, գրում է SHANTNEWS.am լրատվական կայքը:
Ինչ վերաբերում է դրանց վրա եղած գրառմանը, ապա հիշատակված Լելեթեփեն այն բարձունքն է, որ Արցախի հարավային հատվածում մարտերի ընթացքում անցել է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։
Ադրբեջանի կողմից 2016 թվականի ապրիլին մարտերի մեջ ներգրավված զորքերն ու զինտեխնիկան նախատեսված էին Արցախի հսկայական տարածքներ գրավելուն, սակայն կարողանալով գրավել միայն այդ բարձունքն ու որոշակի տարածք Թալիշի մատույցներում՝ ադրբեջանական կողմը հայտարարեց իր հաղթանակի մասին այնպես, կարծես հենց այդ բարձունքը գրավել էր իր նպատակը։
Հիմա Բաքվի քարոզչությունը ամեն առիթով այդ բարձունքը հիշատակում է որպես ադրբեջանական կողմի նվաճում։
Մեկնաբանություններ