Հրապարակվեց: Ср, Окт 09, 2019
...

Ադրբեջանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստին թույլ չեն տվել մուտք գործել Ֆրանսիա

Տարածել
Tags

Ադրբեջանի մինչև 21 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Թուրալ Բայրամլըին Փարիզի Շառլ դե Գոլի անվան օդանավակայանի սահմանապահները թույլ չեն տվել մուտք գործել Ֆրանսիա: Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը:

Պատճառը, ըստ որի ադրբեջանցի կիսապաշտպանին չեն թույլատրել մուտք գործել Ֆրանսիա, չի նշվել: Ադրբեջանի և Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիաները քննարկում են և փորձում են հասկանալ իրավիճակը:

Ֆուտբոլիստն Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ հոկտեմբերի 9-ին կվերադառնա Ադրբեջան:

Մեկնաբանություններ