Հրապարակվեց: Ср, Апр 17, 2019
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

Ադրբեջանի ԱԳՆ-ն Twitter-ում հակահայկական էջ է ստեղծել

Տարածել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Twitter սոցկայքում հակահայկական էջ է ստեղծել («Armenian Occupation Watch»), որը պարունակում է Արցախում «ապօրինի» գործունեության մասին տեղեկություններ:

Ինչպես գրում է «Թրենդ» գործակալությունը՝ երկրի ԱԳՆ մամուլի ծառայությանը հղումով, էջում հրապարակվում են իրավաբանական ու ֆիզիկական անձանց մասին տեղեկություններ, որոնք ներգրավվել են «ադրբեջանական տարածքներում» տնտեսական ու այլ բնույթի գործունեության մեջ, ինչպես նաև օտարերկրյա անձանց կողմից «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» խախտման դեպքերի մասին տեղեկություններ, փոխանցում է tert.am-ը:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ իրենք պայքարում են «երկրի ինքնիշխանությունը կասկածի տակ դնող ցանկացած գործունեության» դեմ:
Մեկնաբանություններ