Հրապարակվեց: Пт, Май 03, 2019
...

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի՝ Արգենտինա կատարած այցին

Տարածել

Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության այցն Արգենտինա Ադրբեջանի ուշադրությունից դուրս չի մնացել:

Անդրադառնալով այցին՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան ասել է, թե Արցախի պատվիրակության այցի նպատակն «ապօրինի ռեժիմի քարոզչությունն է», հայտնում է tert.am-ը:
Ինչպես գրում է minval.az-ը, նա ընդգծել է, թե «ռեժիմի» ներկայացուցիչը, որը մասնակցել է Բուենոս Այրեսի համալսարանում հայկական համայնքի կազմակերպած և Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը, երկրի պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ չի անցկացրել:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունն Արգենտինայի խորհրդարանում հանդիպում է ունեցել Բուենոս Այրեսի նախկին քաղաքապետ, Արգենտինայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար, իշխող կոալիցիայի մաս կազմող «Ռադիկալների քաղաքացիական միություն» կուսակցության անդամ Ֆակունդո Սուարես Լաստրայի հետ:
Նույն օրը Արցախի պատվիրակությունը հանդիպել է Արգենտինայի նախկին արտաքին գործերի նախարար, ազդեցիկ «Արդարության կուսակցության» նախագահ, Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր տնտեսական գոտու (Mercosur) խորհրդի անդամ Խորխե Թայանայի հետ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացներին։
Մեկնաբանություններ