Հրապարակվեց: Чт, Май 16, 2019
...

Ադրբեջանը 3 ամսով հրաժարվել է ռուսական գազի գնումից

Տարածել

Ադրբեջանն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հրաժարվել է ռուսական գազի գնումից, հայտնում է minval.az-ը՝ մանրամասնելով, որ 2018թ. նույն ժամանակահատվածում երկիրը Ռուսաստանից գնել էր 797 մլն խմ ծավալով գազ:

«Գազպրոմ» ընկերության եռամսյակային փաստաթղթերում նշվում է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում դեպի Ադրբեջան ռուսական գազի ներկրում տեղի չի ունեցել: Այնուհանդերձ՝ նման որոշման պատճառը չի ներկայացվում:

«Գազպրոմ»-ի տվյալներով՝ 2019թ. հունվար-մարտ ամիսներին Վրաստան է մատակարարվել 30, իսկ Հայաստան՝ 644 մլն խմ գազ:

Մեկնաբանություններ