Հրապարակվեց: Пт, Июл 12, 2019
...

Ադրբեջանը փոփոխություններ է սահմանել ընթացիկ տարվա ռազմական բյուջեում

Տարածել

Ադրբեջանը փոփոխություններ է սահմանել ընթացիկ տարվա ռազմական բյուջեում

Ադրբեջանի խորհրդարանն ուրբաթօրյա նիստի ժամանակ օրինագիծ է ընդունել երկրի 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ անելու մասին: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն՝ հղում անելով ադրբեջանական աղբյուրին, թարմացված օրինագծի հոդվածներից մեկը ենթադրում է պաշտպանությանը հատկացվող ծախսերի ավելացում, հաղորդում է tert.am-ը:
 Մասնավորապես նշվում է, որ 150 մլն մանաթի չափով հավելյալ գումար կուղղվի «Պաշտպանական ծախսեր» հոդվածով նախատեսված ծախսերին: Ընդանուր ծավալը կկազմի 3 մլրդ 187 մլն 618 հազար մանաթ (մոտ 1.88 մլրդ դոլար):
 Ադրբեջանի հավելյալ ծախսերը պաշտպանության ոլորտում այդպիսով ընթացիկ տարում կավելանան 4.9 տոկոսով:
 Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած առաջարկը, որով արգելվում է ամերիկյան պաշտպանական որոշակի տեխնիկայի փոխանցումը Բաքվին, որը կարող է օգտագործվել ադրբեջանական կառավարության կողմից Ստեփանակերտի օդանավակայանում գործող քաղաքացիական ինքնաթիռները խոցելու համար:
Մեկնաբանություններ