Հրապարակվեց: Пн, Июн 03, 2019
...

Ադրբեջանը չեղարկել է 10 հատ Boeing 737 MAX-8 օդանավ գնելու վերաբերյալ պայմանագիրը

Տարածել

Ադրբեջանը չեղարկել է 10 հատ Boeing 737 MAX-8 օդանավ գնելու վերաբերյալ ամերիկյան Boeing ընկերության հետ կնքած պայմանագիրը, գրում է minval.az-ը:

«Մենք պաշտոնապես հրաժարվեցինք Boeing 737 MAX-8 օդանավեր ձեռք բերելու ծրագրերից: Դա արեցինք հայտնի պատճառներով, որոնք կապված են այդ օդանավերի անվտանգության հետ»,- հայտնել են «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունից (AZAL):

Նշենք, որ 2017 թվականի ապրիլին Silk Way Airlines ադրբեջանական ավիաընկերությունն ու Boeing-ը կնքել էին 10 հատ Boeing 737 MAX-8 ուղևորատար օդանավի գնման վերաբերյալ պայմանագիր: Այդ օդանավերի օպերատորը պետք է լիներ AZAL-ը: Պայմանագրի ընդհանուր արժեքը մոտ 1 մլրդ դոլար էր: Ադրբեջանը, ըստ պայմանագրի, պետք է օդանավերը ստանար երեք տարվա ընթացքում:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Ethiopian Airlines ավիաընկերությանը պատկանող Max 8 օդանավը կործանվել էր օդ բարձրանալուց հետո, ինչի հետևանքով 157 մարդ է մահացել: Նմանատիպ ողբերգական դեպք էր տեղի ունեցել նաև անցյալ տարի Ճավա կղզու մոտ: Այդ ժամանակ մահացել է 189 մարդ:

Մեկնաբանություններ