Հրապարակվեց: Чт, Окт 31, 2019
...

Բաքուն բողոք է հայտնել Վաշինգտոնին՝ կապված Արցախի ԱԳՆ ղեկավարի այցի հետ

Տարածել

Պաշտոնական Բաքուն բողոք է հայտնել Վաշինգտոնին. պատճառը Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի ԱՄՆ կատարած այցն է:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան հայտնել է, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը բողոք է ներկայացրել պետքարտուղարությանը, համապատասխան նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատների հանձնաժողովների խոսնակին, ղեկավար կազմին, ղեկավարներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին, հաղորդում է  1lurer.am-ը:
Մեկնաբանություններ