Հրապարակվեց: Пн, Апр 08, 2019
...

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի օդանավերին արգելել է թռչել իր օդային տարածքով. Spiegel

Տարածել

Գերմանական Spiegel հանդեսը հոդված է հրապարակել, համաձայն որի Ադրբեջանի իշխանությունները ՆԱՏՕ-ին արգելել են թռիչքների իրականացման համար օգտագործել իրենց երկրի օդային տարածքը, գրում է ria.ru-ն:

Դրա հետևանքով ստեղծվել է մի իրավիճակ, երբ բունդեսվերը (Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԶՈՒ) դեպի Աֆղանստան թռիչքներ իրագործելու համար չի կարողանում օգտագործել երկրի զինված ուժերի օդանավերն ու փոխարենը կիրառում է ամերիկյան C-17 ռազմատրանսպորտային ինքնաթիռները:

Աղբյուրը մանրամասնում է, որ Գերմանիայի ռազմական օդուժն ամեն շաբաթ անցնում է Կենտրոնական Ասիայի օդային տարածքով՝ ուղևորվելով Աֆղանստանի հյուսիսային Մազարի Շարիֆ քաղաք, որտեղ տեղակայված են բունդեսվերի զինծառայողները:

Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի մերժման պատճառով մարտի վերջին բունդեսվերի օդանավերից մեկը ստիպված է եղել չեղարկել թռիչքը դեպի Աֆղանստան:

Բացի այդ, բունդեսվերի զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի հետ առկա տարաձայնությունների պատճառով Գերմանիայի զինված օդուժի ինքնաթիռների որոշ թռիչքներ «դադարեցվում» են մինչև ապրիլի վերջ: Փոխարենը կարող են օգտագործվել ԱՄՆ ռազմական օդուժի ինքնաթիռները, որոնք շարժվում են այլ երթուղով:

Մեկնաբանություններ