Հրապարակվեց: Чт, Апр 06, 2017
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

Ադրբեջանական հասարակությունը ցնցված է Սաֆարովների ընտանիքի պատմությունից

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ,  26-ամյա Հասան Սաֆարովը փախել է իր ավագ եղբոր 23-ամյա դստեր հետ ու ամուսնացել նրա հետ։ Զարմուհու հետ փախչելու համար նա լքել է իր երկու մանկահասակ երեխաներին։

Սաֆարովի վրդովված կինը՝ Համիդա Սաֆարովան, հայրական տուն է վերադարձել։ Սակայն պարզվել է, որ այս պատմությունը այդքանով չի ավարտվել։

«Ես խնդրում եմ օգնեք ինձ։ Ես պատաստ եմ ապրել որտեղ պատահի, միայն թե որեւէ մեկն աջակցի ինձ։ Ես երկու ամսական երեխայիս հետ հալածանքների եմ ենթարկվում։ Ինձ ու երեխաներիս ծեծում են ու վիրավորում։ Ասում են, որ ես իզուր եմ պատմել ամուսնուս մասին, որը փախել է իր զարմուհու հետ ու ամուսնացել հետը։ Ամբողջ հույսս դուք եք։ Օգնեք ինձ»,- ասել է լրագրողներին Համիդա Սաֆարովան։

Մեկնաբանություններ