Հրապարակվեց: Пт, Окт 30, 2015
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

Ադրբեջանական լրատվամիջոցները քողազերծել են Բաքվում բնակվող 30 հազար հայի մասին պաշտոնական քարոզչության ստեղծած առասպելը

 

Ադրբեջանական Minval.az-ը, վկայակոչելով AzVision.az կայքին, հայտնում է, որ տեղեկություններն այն մասին, որ Բաքվում մոտ 30 հազար հայ է ապրում, պաշտոնապես չի հաստատվել։

Վերոնշյալ աղբյուրները նշում են, որ Բաքվում ապրող հայերը հաճախ են փոխում անուններն ու ազգանունները եւ ռուսների կամ հրեաների տեղ են ներկայանում։ Մեծ մասամբ նրանք ջանում են թաքցնել իրենց ծագումը։ Ներկայումս Բաքվում ապրող հայերը հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչներ են։ Աղբյուրը, հղելով Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տեղակատվությանտարածման  հանձնաժողովի բաժնի պետ Ռաֆայել Սուլեյմանովին, հայտնում է, որ 2009թ. մարդահամարի տվյալներով՝ Ադրբեջանում ապրող հայերի թիվը իբր կազմում էր 220։  Նրանց մեծ մասը՝ 140 մարդ, բնակվում է Բաքվում։ Սուլեյմանովը նաև հայտնել է, որ մարդահամարի ժամանակ քաղաքացուց չեն պահանջում ազգությունը հաստատող փաստաթուղթ և թույլարվում է, որ ինքը որոշի իր ազգությունը:

«30 հազար հայի» մասին քարոզչական առասպելը հօդս ցնդեց:  Ըստ երևույթին այդ նրա կարիքը այլևս չկա, քանի որ ոչ ոք չի հավատում դրան: Որոշ ժամանակ դա պետք է եղել ադրբեջանահայության ցեղասպանությունը հերքելու  համար: Հիմա թեման, ինչպես թվում է Բաքվի իշխանություններին, հանված է քաղաքական օրակարգից: 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ