Հրապարակվեց: Вт, Фев 05, 2019
...

Ադրբեջանական «Թուրան» գործակալության խմբագրի կողմից հայտ էր ներկայացվել ՀՀ ԱԳՆ՝ հավատարմագրվելու, և հայտը բավարարվել է. Աննա Նաղդալյան

Տարածել

Ադրբեջանական «Թուրան» գործակալության խմբագրի կողմից հայտ էր ներկայացվել Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ հավատարմագրվելու և համապատասխան գործունեություն ծավալելու Հայաստանի Հանրապետությունում:Այս մասին լրագրողներ հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, հայտնում է Tert.am-ը:

«Բոլոր ընթացակարգերն անցնելուց հետո նրա հայտը բավարարվել էր, և նա իր լրագրողական խմբով այցելել էր Հայաստան: Այցը զուտ լրագրողական գործունեության ծավալմանն էր նվիրված և այս առումով բնական գործընթաց էր, քանի որ օրական տասնյակ օտարերկրյա լրագրողներ են դիմում Արտաքին գործերի նախարարություն հավատարմագրման համար: Մեր կողմից երբևէ որևէ խոչընդոտ չի ստեղծվում լրագրողների գործունեությունը խոչընդոտելու ուղղությամբ»,- ասաց նա:
Մեկնաբանություններ