Հրապարակվեց: Пн, Окт 07, 2019
...

«Ադամ Շիֆը և Նենսի Փելոսին պետք է պաշտոններից ազատվեն». Թրամփ

Տարածել
Tags

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը, ինչպես նաև բոլորը, ովքեր մասնակցել են իր դեմ դավադրությանը, արժանի են պաշտոնանկության` հանցագործությունների և պետական դավաճանության համար:

«Նենսի Փելոսին տեղյակ է եղել խորամանկ Ադամ Շիֆի` Կոնգրեսի և ամերիկյան ժողովրդի դեմ գործած բոլոր խարդախությունների և ստերի դեպքերի մասին: Ես կարծում եմ, որ նրանք և բոլոր այն անձինք, ովքեր մասնակցել են այդ դավադրությանը, պետք է պաշտոնից ազատվեն»,- գրել է Թրամփը Twitter-յան իր էջում:

Հիշեցնենք, որ Թրամփի` Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցը հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում՝ այն բանից հետո, երբ լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, որ հեռախոսազրույցը հետախուզության աշխատակցին անհանգստացնող է թվացել, և նա այդ մասին բողոք-դիմում է ուղարկել ղեկավարությանը: Ավելի վաղ հրապարակվել է հեռախոսազրույցի ձայնագրությունը, այնուհետև` նշված բողոքը: Հաստատվել է, որ Թրամփը Զելենսկուն խնդրել է հետաքննություն իրականացնել Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի պաշտոնից ազատման հանգամանքների վերաբերյալ: Շոկինը հետաքննություն էր իրականացնում ուկրաինական Burisma Group ընկերության գործունեության վերաբերյալ, որի տնօրենների խորհրդի կազմում էր նաև նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդին` Հանթեր Բայդենը:

ԱՄՆ դեմոկրատները Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Թրամփի դեմ պաշտոնանկության գործընթաց են սկսկել (այստեղ դեմոկրատները մեծամասնություն ունեն): Ընդդիմադիրները Սպիտակ տան ղեկավարին մեղադրում են այն բանի համար, որ վերջինս այլ պետությունից աջակցություն է խնդրել վարկաբեկել քաղաքական հակառակորդին` նախկին փոխնախագահ Ջո Բայդենին` ընտրություններում հաջողություն գրանցելու համար: Թրամփը հերքում է ներկայացված մեղադրանքը:

Donald J. Trump

@realDonaldTrump

Nancy Pelosi knew of all of the many Shifty Adam Schiff lies and massive frauds perpetrated upon Congress and the American people, in the form of a fraudulent speech knowingly delivered as a ruthless con, and the illegal meetings with a highly partisan “Whistleblower” & lawyer…

21.4K people are talking about this

Donald J. Trump

@realDonaldTrump

Nancy Pelosi knew of all of the many Shifty Adam Schiff lies and massive frauds perpetrated upon Congress and the American people, in the form of a fraudulent speech knowingly delivered as a ruthless con, and the illegal meetings with a highly partisan “Whistleblower” & lawyer…

Donald J. Trump

@realDonaldTrump

….This makes Nervous Nancy every bit as guilty as Liddle’ Adam Schiff for High Crimes and Misdemeanors, and even Treason. I guess that means that they, along with all of those that evilly “Colluded” with them, must all be immediately Impeached!

26.8K people are talking about this
Մեկնաբանություններ