Հրապարակվեց: Чт, Янв 03, 2019
...

ԱՄՆ պետքարտուղարն Իրանին կոչ է արել հրաժարվել հրթիռներ արձակելուց

Իրանը պետք է հրաժարվի հրթիռային արձակումներից, որպեսզի խուսափի տնտեսական և դիվանագիտական մեկուսացման ուժեղացումից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Իրանի պաշտպանության նախարարությունը հրապարակավ հայտարարել է առաջիկա ամիսներին երեք տիեզերական հրթիռակիր արձակելու մտադրության մասին: Այդ գործողությունները կրկին կցուցադրեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի ամբողջական անտեսումը», -ասվում է Պոմպեոյի հայտարարության մեջ:

«ԱՄՆ-ը չի պատրաստվում կանգնել և նայել, թե ինչպես է իրանական ռեժիմի կործանարար քաղաքականությունը վտանգի ենթարկում միջազգային կայունությունն ու անվտանգությունը: Մենք ռեժիմին խորհուրդ ենք տալիս վերանայել այդ սադրիչ արձակումները և հրաժարվել բալիստիկ հրթիռների հետ կապված ցանկացած գործողությունից՝ խուսափելու համար առավել խոր տնտեսական և դիվանագիտական մեկուսացումից», — հավելել է պետքարտուղարը:

Մեկնաբանություններ